18+ Նոր մանրամասներ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպից. տեսանյութ
Դեպքի մասին մենք տեղեկացել ենք Life78 հեռուստաալիքի տեսանյութից, անցկացրել ենք ծառայողական հետաքննություն և պարզել որ հիվանդանոցի միջանցքում առկա բուժաշխատողները մեր աշխատակիցները չեն, ավելին նրանց համազգեստից դատելով նրանք այլ բուժ հաստատության ներկայացուցիչներ են, իսկ ավելի կոնկրետ քաղաքային շտապ օգնության աշխատակիցներ, Life78 հեռուստաալիքի լրագրողին հայտնել է Ալեքսանդրովյան հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Օլգա Լուպարեվան: Հիվանդանոցի ներկայացուցիչը ճշտել է որ պացիենտը իրենց դիմել է անձամբ, այլ ոչ թե բերվել է շտապ օգնությամբ:
Կնոջը ուղեկցող անձիք չեն տեղեկացրել հիվանդանոցի աշխատակիցներին ընդունարանի մոտ նրա գտնվելու մասին, և երբ արդեն դիմել են ընդունարան նրան անհապաղ լիարժեք բուժ օգնություն է ցուցաբերվել: Տվյալ պահին կնոջը դուրս են գրել ամպուլատոր բուժման բավարար առողջական վիճակով, իսկ հոսպիտալացման ողջ ընթացքում հիվանդը որևե պահանջ կամ դժգոհություն ոչ գրավոր ոչ էլ բանավոր կարգով չի ունեցել - ինքնագոհ ժպիտով ասել է Ալեքսանդրովյան հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Օլգա Լուպարեվան:
Իսկ ահա Սանկտ Պետերբուրգի Շտապ Օգնության քաղաքային կայանի գլխավոր բժիշկ Ալեկսեյ Բոկովը գտնում է որ իր ենթակաները պատասխանատվություն չեն կրում բժիշկների անգործության հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացուհու ճակատագրի համար, "բուժօգնությունը բուժ ծառայության տարածքում ցուցաբերում են տվյալ հիվանդանոցի բժիշկները այլ ոչ թե շտապ օգնության աշխատակիցները" ասել է Ալեկսեյ Բոկովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի Լիանա կ.-ն 14-շաբաթական հղիությամբ արյունահոսելով դեկտեմբերի 31-ին դիմել էր Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան քաղաքային հիվանդանոց, որտեղ միայն հայտնի միջադեպիից հետո ընդունել են հիվանդանոց և ենթարկել վիրահատության, ցավոք 39-ամյա կինը կորցրել է երեխային:
- Life78-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ խայտառակ միջադեպից: Ինչպես պատմել է Լիանա Կ.-ի ամուսինը` Սամվելը նա մի քանի անգամ զանգահարել է շտապ օգնության հեռախոսահամարով սակայն այնտեղ խոսափողը ոչ ոք չի վերցրել: Ես 5 անգամ զանգել եմ 03, բջջայինով նույնպես 5 անգամից ավել զանգահարել եմ 112 հեռախոսահամարին և նույն պատմությունը, տեսնելով կնոջս վիճակը ստիպված նրան հիվանդանոց եմ հասցրել իմ սեփական ավտոմեքենայով - ասել է Սամվելը: Արդեն հիվանդանոցի միջանցքում ես տեսա բուժաշխատողների սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ օգնել կնոջս, մինչ այդ հիվանդանոցի բակում նույնպես կային բժիշկներ ու նույնպես անտարբերորեն նայում էին մեզ: Ինչևե երկար միջանցքով հասա հերթապահ բժշկին ով ասեց վերցրու պատգարակը ու բեր հիվանդին մեզ մոտ և երբ ես հասա կնոջս մոտ նա արդեն կորցրեց գիտակցությունը, լրագրողներին պատմել է երեխային կորցրած վշտացած Սամվելը:
Հիշեցնենք որ Росздравнадзор-ը և ՌԴ դատախազությունը հայտարարել են տվյալ միջադեպի վերաբերյալ ստուգում անցկացնելու և անհրաժեշտության դեպքում հետաքննություն սկսելու իրենց մտադրության մասին:
Տեսանյութերը` Life78-ի:
