«Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին». Ժիրինովսկու մամուլի ծառայություն
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին արտահայտությունների վերաբերյալ, հայտնում է RUSARMINFO-ն: «Ցանկանում ենք հայտարարել, որ Վ. Ժիրինովսկու խոսքերը բացարձակապես ճիշտ չեն ընկալվել և կտրված են համատեքստից: «Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին կամ կամ ժողովրդին, այլ անմիջականորեն այդ կոնֆլիկտի հետ կապված իրավիճակին: Հայաստանում մեծ հնչեղություն է ստացել Վլադիմիր Ժիրինովսկու՝ ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցը, մասնավորապես՝ նրա արձագանքը Հայաստանում ոստիկանական գնդի գրավման մասին հարցին: Ցանկանում ենք հայտնել, որ Ժիրինովսկիի խոսքերն ընդհանրապես ճիշտ չեն մեկնաբանվել և հանվել են կոնտեքստից: «Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ կապված է եղել այդ կոնֆլիկտի հետ: Այդ պահին աշխարհում կարևորագույն շատ իրադարձություններ էին տեղի ունենում՝ Ուկրաինայում իրավիճակի սրումը, դոպինգի սկանդալը, ներքին խնդիրները, և անպատեհ կլիներ շեշտը դնել միայն մեկ էպիզոդի վրա: Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը և Վլադիմիր Ժիրինովսկին 25 տարի է, ինչ ներկայանում են Մոսկվայում հայկական սփյուռքին, և ընդհանրապես, Հայաստանին՝ որպես պետության, կողմ: Այդ դիրքորոշումը չի փոփոխվել: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին պատմական, աշխարհաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի բոլոր հարցերում: Խնդրում ենք այս պահը թյուրիմացություն համարել, որն առաջ է եկել կոնտեքստից դուրս: Եթե ինչ-որ մեկը ճիշտ չի հասկացել Վլադիմիր Ժիրինովսկիի առանձին բառեր, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ նրանք կապ չունեն Հայաստանի, հայերի, հայկական մշակույթի հետ: «Թքած» բառը վերաբերել է անպետք տեղեկությանը, որն այդ պահին ակտուալության բարձրագույն աստիճան չի ունեցել: Ամեն դեպքում մենք ցավում ենք, որ առանձին բառեր սխալ են հասկացվել, և հուսով ենք, որ թյուրիմացությունը թույլ չի տա մոռանալ այն ներդրումը, որն ունեցել է կուսակցությունը ռուս-հայակական հարաբերություններում»
