Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից է
ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամությունը հարցականի տակ չի դրվում, նշված է Դաշինքի ներկայացուցչի հայտարարության մեջ: Ինչպես ասվում է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից է, և որ ՆՍՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեղաշրջման փորձի գիշերը խոսել է Թուրքիայի արտգործնախարարի, իսկ հետո նաեւ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ եւ դատապարտել է պետական հեղաշրջյման փորձը: «Դաշինքը կոլեկտիվ պաշտպանության է ձգտում եւ հիմնված է ժողովրդավարության, անձի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ»,- նշված է հայտարարության մեջ:
