Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումն անակնկալի է բերել Արևմուտքին
The New York Times թերթը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը՝ գրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հակամարտության 10 ամիսներից հետո անակնկալ է դարձել և տագնապ առաջացրել Արևմուտքում: «Ոչ ոք չէր կարող այդպիսի արմատական փոփոխություններ կանխատեսել երկու պետությունների հարաբերություններում, գոնե այդպես արագ: Ռուսաստանը և Թուրքիան սիրիական պատերազմում հակամարտող կողմեր են, իսկ նրանց ղեկավարների միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական կործանիչը խփեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը»,- գրված է հոդվաշում: Ինչպես նշում է թերթը, «բուն փաստի սիմվոլիզմը, որ երկու նախկին հակառակորդները մեկտեղվել են բարեկամական զրույցի համար, բավական էր, որպեսզի տագնապ հարուցեր Արևմուտքի մայրաքաղաքներում», քանի որ Թուրքիան, բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ է, կարեւորագույն դեր է խաղում Եվրոպայի ջանքերում, որը փորձում է դադարեցնել միգրանտների հոսքը Սիրիայից և Աֆղանստանից:
