«Չեմ կարծում՝ Վլադիմիր Պուտինն է նրան «կանչել»՝ հաշվետու լինելու».քաղաքագետ.տեսանյութ
«Չեմ բացառում, որ, իրոք, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և ոչ թե Վլադիմիր Պուտինի հրավերով է այսօրվա` Սարգսյան-Պուտին հանդիպումը տեղի ունենալու:Այսօր առաջին հերթին ներքաղաքական հարցեր է քննարկելու, դա նորմալ է:Նախագահը բարձրացնելու է նաև տնտեսական խնդիրներ, մասնավորապես, որ Հայաստանի կողմից ՌԴ-ին հանձնված տարբեր օղակներ չեն գործում այս ոլորտում, աշխատատեղեր չեն ստեղծվում: Կքննարկվի նաև տարածաշրջանային իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հարցը ևս արդիական է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ հավելով,որ չի փորձում հավատալ այն ասեկոսեներին՝ գուցե հանդիպման նախաձեռնությունն ամենևին էլ Սերժ Սարգսյանինը չէ, այլ Վլադիմիր Պուտինն է նրան «կանչել»՝ հաշվետու լինելու: Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պայմանավորված չէ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում տիրող հասարակական տրամադրություններով,քանի որ ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու՝ թեև Ադրբեջանն շտապում է հարցը լուծելու իր օգտին, սակայն աշխարհաքաղաքական կենտրոններն այս պահին չեն աջակցում շուտափույթ լուծման նրա ձգտմանը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
