«Թուրքիան ներողություն չի խնդրել.սխալ են թարգմանել».թուրքագետ.տեսանյութ
«Դատելով մոտ 3 ժամ տևած հանդիպումից հետո Էրդողանի տրամադրությունից ու ելույթից, վերջինս չի կարողացել հասնել իր նպատակին։Ընդամենը պատրաստակամություն են հայտնել, որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել, նույնիսկ հանդիպման ավարտին Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ հունվարի 1-ից Ռուսաստանի կիրառած անցագրային ռեժիմը անգամ չի վերացել»- այս մասին Հայելի ակումբում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ հավելելով,որ Էրդողանը մինչ մեկնելն,առանձնացրել էր մի քանի հարց,որի մեջ ներառված էր Սիրիական հարցը:Թուրքագետը հիշեցրեց՝ երբ Էրդողանը նամակ էր ուղղարկել Պուտինին,դրանից հետո Մոսկվան հայտարարել էր,որ Թուրքիան պետք է վերանայի իր որդեգրած քաղաքականությունը՝ Սիրիական հարցի շուրջ:Թուրքինա գիտակցելով,որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հաղթահարել Սիրիական ճգնաժամը,որոշակի զիջումներ է կատարել: Պարոն Չաքրյանը նկատեց,որ սխալ տեղեկատվություն է տարածվել,թե Թուրքիան ներողություն է խնդրել:Իրականում այդ բառը սխալ են թուրքերենից թարգմանել,քանի որ այն թարգմանաբար նշանակում է՝ թող ներեն մեզ: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
