Ի՞նչ ոստիկան, որ չբացահայտեց եղբոր ծեծը

«Հրապարակ»-ը գրում է.«Երևանի նոր ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, որն այդ պաշտոնում փոխարինեց Սարի թաղի դեպքերում աչքի ընկած Աշոտ Կարապետյանին, հին ու բարի ոստիկանի համբավ ունի՝ մեր իրավապահ համակարգի ակունքներում կանգնած։ Նրա առաջին աշխատատեղը նորանկախ Հայաստանի միլիցիայում եղել է Երևանի Էրեբունու քրեական հետախուզության բաժնում, որտեղ Մարտիրոսյանը հասարակ օպեր էր։ Իսկ վերջին պաշտոնը Շիրակի մարզային վարչության պետն էր, որին նշանակվեց 2016 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել է Շիրակի մարզային վարչության Մարալիկի, ապա Մուշի բաժինները։ Ի դեպ, Մարտիրոսյանը երկու անգամ է Երևանից իր ծննդավայր Շիրակ տեղափոխվել և հակառակը, այնպես որ՝ «պետուշոկի» կամ, ինչպես Գյումրիում են ասում՝ «միջուկի» համբավ էլ ունի, ում հանում են, Մարտիրոսյանին են դնում տեղը։ Այնուամենայնիվ պետք է նկատել, որ Երևանի նոր ոստիկանապետը, չնայած հարուստ կենսագրությանը, աղմկոտ պատմությունների հերոս չի դարձել, մամուլի բերանը «վատով» չի ընկել։ Այնպես որ, այս օրերին, երբ նա նշանակվեց Երևանի ոստիկանապետ, նրա մասին հիշելու բան գրեթե չկա, և թերևս միակ հիշարժան փաստն այն է, որ Սարգիս Մարտիրոսյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ լավ կապեր ունի։ Այդ կապերի հիմքը հարևանությունն է։ Մարտիրոսյանն ու Բեգլարյանը հարևաններ են։ Երկրորդ փաստը, որը դեռ չեն մոռացել Գյումրիում, այն է, որ Երևանի նոր ոստիկանապետը Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտյուշ Ասատրյանի հորեղբորորդին է, որի վրա այս տարվա մարտի 25-ին հարձակվել էին դիմակավորված անձինք, մահակներով ծեծի ենթարկել և դանակահարել։ Արտյուշ Ասատրյանը վաղ առավոտյան դուրս Էր եկել տնից և պատրաստվում էր աշխատանքի գնալ, բայց դրա փոխարեն մի քանի օր ստիպված եղավ անցկացնել հիվանդանոցում։ Այդ ժամանակ Սարգիս Մարտիրոսյանը նոր Էր նշանակվել մարզի վարչության պետ, և գյումրեցիք հույս ունեին, որ գործն արագ կբացահայտվի։ Ապարդյուն։ Դեպքն այդպես Էլ չբացահայտվեց, և գյումրեցիք իրենց դատն արեցին, ինչ ոստիկան Է, որ չբացահայտեց իր եղբոր ծեծը»,–գրում է թերթը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան «Նիկո՛լ, բերանդ սկոտչի, քեզ տխուր վերջաբան է սպասվում…»․ Հայկ Նահապետյան (video) 6 զոհվածներից երկուսը երեխաներ են. վիրավոր երեխաների վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Մահացել է ևս մեկ քաղաքացի․ մանրամասներ ողբերգական վթարից Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները․ Խամենեի Ինչ գործով են զբաղվելու Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը «Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր #ՈՒՂԻՂ․ Հենց երեկ Նիկոլը խաբել է․ ինչ է իրականում սպասվում հունիսին․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հայտարարություն Ռուսներն ու ուկրաինացիները գերիների փոխանակում են անելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց Բաքվում դեռ կան գերիներ, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն.Արարատ Միրզոյան Էրիկ Իսրայելյանը Սերժ Սարգսյանի նկարով Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների «Անդո՛ն, չփորձվես լակոտիդ բարձրակարգ ներկայացնել»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Արտակարգ․ Եփված մսի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մի թարմ զավեշտ․ Սեփական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը հակաբարոյականություն է «Դուք ձեր սահմաններն անցել եք»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին (video) Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները Ռուսաստանում Փաշինյանին ասել են՝ «ողորմելի վիճակդ փրկություն չունի»․ Դավիթ Ջամալյան (video) Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am