Քառօրյա պատերազմից կատարվել են համապատասխան եզրահանգումներ. Սեյրան Օհանյան. ուղիղ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամաս և դիրքեր: Պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ քառօրյա պատերազմի վերլուծությունից կատարվել են մի շարք կարևոր եզրահանգումներ: Մասնավորապես, «մենք վեր հանեցինք այն բոլոր դրական կողմերը, որոնք հիմք են հադիսացել հաջողությունների և հաղթանակների համար և, իհարկե, համապատասխան հետևություներ են արել նաև բացթողումների և լրացումների վերաբերյալ: Այդ ամենը հաշվի առնելով` ուսումնական գործընթացի բոլոր փուլերի ընթացքում ուշադրություն ենք դարձրել քառօրյա պատերազմում ունեցած դրական արդյունքների վրա և եկել այն եզրակացության, որ վերջին տարիներին զինված ուժերի ռազմական պլանը ամբողջ ությամբ աշխատում է»:
