«Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող». Սեյրան Օհանյան
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ որքան էլ 2016 թվականի առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված և դժվար, սակայն ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարել:«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում և դրա մեջ համանախագահող երկրներն աշխատանք են տանում»,- ասաց նա: Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող․ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը, որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել»:
