Սեյրան Օհանյանը՝ Վլադիմի Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից. տեսանյութ
Այսօր սահմանագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Մոսկվայում կայանալիք Վլադիմի Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից նշեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը, որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել: Ես միշտ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վտանգի ենթարկվելու պայմաններում և՛ Պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում հայկական բանակն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանվի»:
