Պուտինը սուսերամարտիկ Յանա Եգորյանին շնորհավորել է օլիմպիական ոսկե մեդալի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանին շնորհավորել է ոսկե մեդալի կապակցությամբ, որին նա երեկ արժանացել է Ռիո դը Ժանեյրոյում: «Թանկագին Յանա Կարապետովնա: Շնորհավորում եմ Ձեզ օլիմպիական ոսկե մեկնարկի կապակցությամբ: Դուք փայլուն անցաք մրցարշավային ամբողջ տարածությունը, իսկական հաղթական տրամադրվածություն դրսեւորեցիք: Վստահ եմ, որ առջեւում ձեզ նոր հաղթանակներ եւ ձեռքբերումներ են սպասում: Այդպես շարունակեք», - նշված է շնորհավորանքում:
