Պուտինը հայտնել է Էրդողանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումից հետո դրանք վերականգնելու ցանկության մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը: «Հայտնի ողբերգությունից հետո, որի հետևանքով անցած տարվա նոյեմբերին զոհվեցին մեր զինծառայողները, մեր հարաբերությունները շատ ցածր մակարդակի են հասել, վատթարացել են»,- ասել է Պուտինը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Էրդողանի այցը ՌԴ երկու երկրների ժողովուրդների շահերի պահպանմանն ուղղված երկխոսության վերականգնման երկկողմ ցանկության մասին է վկայում: Նա նաև ասել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթն աննախադեպ բարձր մակարդակի էր հասել:
