«Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է».փաստաբան.տեսանյութ
«Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է օժանդակելու մեջ, մեղադրանքը փոխվեց, ինչը նշանակում է, որ այն հոդվածներով, որով նրան կալանավորել են, դրա հիմքերը վերացել են, վերաքննիչ դատարանն արդեն պետք է քննարկի այս մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածը»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Սասնա ծռեր» խմբի պաշտպանության համար ձեւավորված փաստաբանական խմբի անդամ Տիգրան Եգորյանը՝ հավելելով,որ մեղադրանքի փոփոխությունից հետո նրա խափանման միջոցը պետք է նույնպես փոխվի: Փաստաբանի խոսքով՝ սխալ է ասել, թե բուժաշխատողները ՊՊԾ գնդում պատանդ են եղել, քանի որ նրանց ազատ արձակելու դիմաց գնդում գտնվողները պահանջել են մեկ այլ բուժանձնակազմ, ինչը նրանց իրավունքն էր: «Պատանդ կլինեն այն դեպքում, երբ նրանց ազատ արձակելու դիմաց ինչ-որ պահանջ է դրվում պետության առջեւ: Բայց այն, որ նրանք պահանջում էին ապահովել իրենց կյանքի իրավունքը, սա օրինական պահանջ էր, պետությունը պարտավոր է մարդու կյանքի ու առողջության պահպանման համար: Պետությունը պարտավոր էր առանց պահանջ ներկայացնելու փոխարինել բուժանձնակազմին: Այս պահանջի առաջադրումը չի կարելի համարել պատանդներին ազատ արձակելու պահանջ»,-նշեց փաստաբանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
