«Զենք հանձնելը՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է».փաստաբան.տեսանյութ
«Խմբի անդամների կամովին հանձնվելն ու զենք հանձնելը ենթադրում է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք:Տղաների հանձնվելու օրը մեղադրանք առաջադրվեց, ու նույն օրը նախաքննական մարմինը դիմեց դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, եւ դատարանը մերժեց բոլոր պաշտպանների միջնորդությունները՝ ազատ արձակելու գրավի դիմաց»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Սասնա ծռեր» խմբի պաշտպանության համար ձեւավորված փաստաբանական խմբի անդամ Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանը հայտնեց, որ բոլորի նկատմամբ առաջադրվել են նույն հոդվածները՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երրորդ մասով՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի ռազմամթերք, զենք հայթայթելու եւ 218 հոդվածի երրորդ հոդվածի առաջին մասով՝ անձանց պատանդ պահելու համար: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
