Ինչու են բժիշկները համարվում պատանդ, իսկ ոստիկանները՝ ոչ. մեկնաբանություն
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին ,անդրադառնալով այն հարցին, թե ինչու է բուժանձնակազմը նույն գործի շրջանակում համարվում է պատանդ` իսկ ոստիկանները՝ ոչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց. «Ենթադրենք, որ հանցավոր արարքը պատանդ վերցնելն է, սակայն այդ արարքից կամովին հրաժարվելը պատասխանատվությունից ազատում է, քանի որ բոլոր ոստիկաններն ազատ էին արձակվել, ուստի չէին կարող պատանդ համարվել, կարելի է եզրակացնել, որ քննչականից ուշադիր կարդացել էին այդ հոդվածը»: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ մինչ այժմ երկու ոստիկանների սպանության գործով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել. «Դեռևս քննություն է կատարվում և ամբողջական ապացույցներ չկան որևէ մեկին մեղադրանք առաջադրելու համար, և հիմա նրանց այդ գործողություններին գնահատական տալը վաղ է»:
