Իրանը ջանքեր կգործադրի.Ռոուհանի
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` երեկ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ասել է ,որ Իրանը ջանքեր կգործադրի, որպեսզի տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսության միջոցով։ «Երեք երկրների բարեկեցության համար անհրաժեշտ է խաղաղություն և անվտանգություն:Մեր ողջ պոտենցիալը կուղղվի տարածաշրջանային ու միջազգային մակարդակով ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասել է Իրանի նախագահը: Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համագործակցությունն ուղղված չէ այլ պետության դեմ, այլ շրջանակներ է ստեղծում երկխոսության, տարածաշրջանային համագործակցության համար,-ասել է նա:
