Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին համաձայնագիրը՝Պետդումայում
TASS-ը հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը: Համապատասխան տեղեկությունը տեղադրվել է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում: Համաձայնագիրը Սիրիայի և ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2015թ. օգոստոսի 26-ին Դամասկոսում: Փաստաթուղթը նախատեսում է, որ ռուսական ավիախումբը տեղակայվելու է Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում` ենթակառուցվածքով` անհատույց հիմունքով:
