Մեքսիկայում փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի
Մեքսիկայում «Էրլ» տրոպիկական փոթորկի պատճառով սկսված հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 45-ի, փոխանցում է «Սինհուա»–ն։ Հատկապես տուժել է Պուեբլա նահանգը, որտեղ հորդառատ անձրեւները սողանքներ են առաջացրել, որոնց զոհ է գնացել 32 մարդ։ Վերակրուսի նահանգում զոհվել է 13 մարդ։ Իշխանությունները հատնել են, որ իրենց խնդիրը հիմա լեռնային շրջաններում կրկնակի բնական աղետները կանխելն է։
