Ալիևը Պուտինին հրավիրել է թեյելու
«Ազեր Թաջ» գործակալությունը հայտնում է ,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հրավիրված եռակողմ գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահին հրավիրելու է թեյելու: Թեյի սեղանի շուրջ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, այնուհետ Պուտինը ուղևորվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան, որտեղ նրան ճանապարհել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը:
