Ֆրանսիայում ԻՊ-ի քարոզչության համար ձերբակալել են 16-ամյա աղջկա՝
«Корреспондент»-ը հայտնում է ,որ Ֆրանսիայում 16-ամյա աղջկան նախնական մեղադրանք են առաջադրել՝ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը սատարելու և հարձակում նախապատրաստելու փորձի համար Փարիզի դատախազության ներկայացուցիչը հաղորդել է, որ աղջիկը սոցցանցերն օգտագործել է՝ ԻՊ-ի բռնության կոչերը տարածելու համար: Նա ձերբակալված է: Քննիչների տվյալներով՝ նա «չափազանց ծայրահեղ» հայացքներ է ունեցել և սոցցանցում մի խմբի ադմինիստրատոր է եղել, որը նվիրված է «Telegram» հավելվածում ԻՊ-ի քարոզչությանը:
