Պուտինն ու Էրդողանը բանակցություններ կանցկացնեն
ТАСС-ը հայտնում է,որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, որը վճռական խթան կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:
«Կարծիքներ են փոխանակվելու այն մասին, թե ինչպես, ինչ տեմպերով և ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
