Ողբերգական ավտովթար Մալիշկա գյուղում. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում, բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 85-ամյա Արտավազ Գաշկայանի վարած Վազ 2106 մակնիշի 20 ԼԼ 401 համարանիշի և Վազ 2121 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Գաշկայանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, տեղի դպրոցի 9-րդ դասարանի սովորող, 15-ամյա Լիանա Աղամիրյանը, նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Մարիետա Աղամիրյանը և Նիվայի վարորդն ու նրա 3 ուղևորները, որոնց տվյալները ճշտվում են, տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Նիվայի վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում պարզվել է նաև, որ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
6 զոհվածներից երկուսը երեխաներ են. վիրավոր երեխաների վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Մահացել է ևս մեկ քաղաքացի․ մանրամասներ ողբերգական վթարից Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները․ Խամենեի Ինչ գործով են զբաղվելու Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը «Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր #ՈՒՂԻՂ․ Հենց երեկ Նիկոլը խաբել է․ ինչ է իրականում սպասվում հունիսին․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հայտարարություն Ռուսներն ու ուկրաինացիները գերիների փոխանակում են անելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց Բաքվում դեռ կան գերիներ, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն.Արարատ Միրզոյան Էրիկ Իսրայելյանը Սերժ Սարգսյանի նկարով Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների «Անդո՛ն, չփորձվես լակոտիդ բարձրակարգ ներկայացնել»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Արտակարգ․ Եփված մսի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մի թարմ զավեշտ․ Սեփական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը հակաբարոյականություն է «Դուք ձեր սահմաններն անցել եք»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին (video) Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները Ռուսաստանում Փաշինյանին ասել են՝ «ողորմելի վիճակդ փրկություն չունի»․ Դավիթ Ջամալյան (video) Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը Պետությունը ընդունել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել հակասահմանադրական արարք․ Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am