Բացատրություն դեսպաններին

Բաց նամակ ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ երկրների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպությունների առաքելությունների ղեկավարներին Պատվարժան պարոնայք դեսպաններ, Ըմբռնումով վերաբերվելով «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին Ձեր տված գնահատանքին, որում Դուք անընդունելի եք համարում Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակով բռնությունների կիրառումը, կցանկանայինք տեղեկացնել Ձեզ Հայաստանի քաղաքական կացության առանձնահատկության մասին, որն էլ հանգեցրել է ներկայիս ճգնաժամային իրավիճակին: Ոչ մի կերպ չարդարացնելով պայքարի զինված միջոցները, մենք բոլորին կոչ ենք անում անաչառ մոտենալ այդ ճգնաժամի ծնած պատճառներին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ճշմարտացի գնահատականը կօգնի մեր երկրին հեռանալ ապակառուցողական զարգացումից եւ դուրս գալ առաջանցիկ զարգացման ուղի: Իշխող կուսակցության կողմից երկրում ընտրությունների կեղծման բազմամյա պրակտիկան, ինչպես նաեւ արդարադատության համակարգի կաթվածահարության ուղղությամբ նպատակասլաց գործունեության պակասը միշտ չէ, որ արժանանում են միջազգային հանրության անաչառ գնահատականին: Երբեմն Հայաստանի իշխանությունների ոչնչով չարդարացված այդպիսի քաղաքականությունը վայելում է մշտադիտարկող հաստատությունների ու միջազգային կառույցների անուղղակի աջակցությունը: Նույնը տեղի է ունենում խաղաղ ցույցերի եւ իրենց իրավունքների պաշտպանության համար քաղաքացիների ձեռնարկած այլ միջոցառումների հանդեպ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժ կիրառելու բազմաթիվ փաստերի առնչությամբ: Միջազգային հանրության նմանօրինակ մոտեցումն ակամա խթանում է իշխանությունների բռնաճնշողականությունը, որն այս պահին հասել է իր գագաթնակետին: Հայաստանի կոռումպացված իշխանությունը սկսել է սեփական քաղաքացիների նկատմամբ ավելի հաճախ իրականացնել բռնություններ` նրանց վերածելով իր անձնական ու խմբակային ֆինանսատնտեսական շահերի պաշտպանության գործիքի եւ, դրանով իսկ, երաշխավորելով երկրի ազգային հարստությունն անպատիժ կողոպտելուն նպաստող մթնոլորտը: Միաժամանակ խորանում է հայրենիքի ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից քաղաքացիների մեկուսացման համակարգը: Հաճախ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում նույնպես միջազգային հանրության չհիմնավորված ճնշումները հավելյալ լծակ են դառնում ՀՀ իշխանությունների ձեռքում` ուժեղացնելու իր քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումները: Հայաստանի իշխանությունները շարունակում են բանակցային գործընթացում եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա դժվարությունները վարպետորեն օգտագործել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները անբարեխղճորեն սահմանափակելու համար: Վերը նկարագրված իրավիճակի արդյունքները տագնապահարույց են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապագա անվտանգության ու զարգացման առումով: Նույնիսկ Հայաստանի գործող կառավարությունը չի ժխտում, որ քաղաքացիների սոցիալ-տնեսական դրությունը վերջին տարիներին չի բարելավվել: Իրականում աղքատության եւ սոցիալական անհավասարության մակարդակը Հայաստանում բարձրացման միտումներ ունի: Կոռուպցիայի դեմ պայքարելու` կառավարության խոստումները վստահություն չեն ներշնչում քաղաքացիների շրջանում: Ավելին` կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով միջազգային կազմակերպությունների ու պետությունների կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը փոշիացվում է եւ նպատակին չի ծառայում: Բնակչությունը շարունակում է լքել երկիրը` չտեսնելով դրությունը շտկելու հեռանկարներ: Հայաստանի Սահմանադրությունը փոխելու 2015թ. կասկածելի միջոցառումները, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխության ոչ ժողովրդավարական եղանակները սոսկ վկայում են այն մասին, որ կառավարող կուսակցության մտադրությունները բոլորովին այլ են` էլ ավելի նեղացնել երկրում քաղաքական փոփոխություններ անցկացնելու եւ իշխանության բարձրագույն մակարդակում կոռուպցիան արմատախիլ անելու գործում Հայաստանի քաղաքացիների հնարավորությունների շրջանակները: Այդ խնդիրների նկատմամբ եւս միջազգային հանրության վերաբերմունքը միանշանակ չէ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմը բացահայտեց երկրի անվտանգությունն ապահովելու գործում իշխանությունների կոռուպցիայի կործանարար բնույթը: Հասարակության մեջ սաստկացան կասկածները, որ իշխանությունները պատրաստակամ են արտաքին աջակցություն ստանալու նպատակով գնալ միջազգային արկածախնդրության եւ չհիմնավորված զիջումների` ի հաշիվ ազգային շահերի: Իշխանությունների, ինչու չէ` նաեւ երկրի ամբողջ քաղաքական համակարգի հանդեպ անվստահության աստիճանը մոտեցել է վտանգավոր սահմանագծին. նրանք ավելի ու ավելի են մեղադրվում պետական հանցագործությունների մեջ: Միեւնույն ժամանակ երկրում ամրապնդվում են կարծիքները, թե քաղաքացիների` իրենց ճակատագրի համար սահմանադրորեն ամրագրված քաղաքական ազդեցության հնարավորությունները սպառվում են: Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը լիակատար անկարողության եւ իշխանությունների հետ համաձայնողական ուղեգիծ վարելու պատճառով կորցրել է քաղաքացիների վստահությունը: Հենց նման իրավիճակում Հայաստանում ի հայտ եկավ զինված ապստամբության փորձը: Զինված խմբի քաղաքական առաջնորդները իշխանություններին մեղադրեցին պետական դավաճանության մեջ եւ դիմեցին երկրի քաղաքացիներին` պաշտպանել իրենց գործողությունները: Չնայած ապստամբներին ահաբեկչության մեջ մեղադրելու` իշխանությունների նկրտումներին, հանրության զգալի մասը նրանց էր աջակցում: Եղան նաեւ զանգվածային գործողություններ` ի պաշտպանություն ոստիկանական տեղամասը գրաված եւ այնտեղ ամրապնդված զինյալ մարտիկների: Իշխանությունները դիմեցին բռնաճնշումների իրենց նախընտրելի միջոցներին` դրսեւորելով աննախադեպ դաժանություն, առաջին հերթին, խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հատուկ դաժանություն ցուցաբերեց ոստիկանությունը, որը բռնարարքների մեջ ներգրավել էր քրեածին խմբերին: Միայն զենքը կամավոր վայր դրած «Սասնա Ծռերի» անդամների քաղաքական գիտակցությունը թույլ տվեց երկիրը հեռու պահել վտանգավոր ապակայունացումից: Բայցեւայնպես` հանրությունը մտահոգ է քաղաքական եւ հասարակական գործիչների ապօրինի կալանավորմամբ, ինչպես նաեւ իրենց ռազմագերիներ հայտարարած «Սասնա Ծռերի» անդամների հանդեպ հակաօրինական գործողությունների փաստերով: Ներկայում քրեական գործեր են հարուցված մի քանի տասնյակ մարդկանց նկատմամբ, որոնց իրավունքները անհիմն կերպով սահմանափակված են: Մտահոգիչ է նաեւ այն, որ իշխանությունները` այդ թվում երկրի նախագահը, շարունակում են համոզել հասարակությանը եւ միջազգային հանրությանը, թե իրենց գործողություններն ուղղված են ահաբեկչական արարքի վերացմանը: Անկասկած է, որ իշխանությունների այդպիսի դիրքորոշումը նպատակ ունի արդարացնելու խաղաղ հանրահավաքներում ու երթերում «Սասնա Ծռերի» պահանջները սատարած քաղաքացիների շարունակվող կալանքներն ու բռնաճնշումները: Անկասկած է նաեւ, որ ներկայիս իր գործողություններով կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը ջանում է ճնշել հասարակության ակտիվությունը` նշանակետ ունենալով առաջիկա 2017թ. խորհրդարանական ընտրությունները` երկրում պետական իշխանությունը հերթական անգամ բռնազավթելու մտադրություններով: Հայաստանի ժողովրդավարական ապագայով իրենց շահագրգռվածության մասին հայտարարող արեւմտյան գործիչները չպետք է աջակցեն այն իշխանությունների անիրավություններին, որոնք պաշտոնապես հավաստիացնում են եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պատրաստակամության եւ եվրոպական արժեքներին իրենց հավատարմության մասին: Այդօրինակ երկդիմությունը, որ կողմից էլ այն դրսեւորվի, կարող է միայն համընդհանուր կորուստներ բերել: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

դիտվել է 27 անգամ
Լրահոս
6 զոհվածներից երկուսը երեխաներ են. վիրավոր երեխաների վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Մահացել է ևս մեկ քաղաքացի․ մանրամասներ ողբերգական վթարից Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները․ Խամենեի Ինչ գործով են զբաղվելու Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը «Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր #ՈՒՂԻՂ․ Հենց երեկ Նիկոլը խաբել է․ ինչ է իրականում սպասվում հունիսին․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հայտարարություն Ռուսներն ու ուկրաինացիները գերիների փոխանակում են անելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց Բաքվում դեռ կան գերիներ, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն.Արարատ Միրզոյան Էրիկ Իսրայելյանը Սերժ Սարգսյանի նկարով Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների «Անդո՛ն, չփորձվես լակոտիդ բարձրակարգ ներկայացնել»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Արտակարգ․ Եփված մսի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մի թարմ զավեշտ․ Սեփական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը հակաբարոյականություն է «Դուք ձեր սահմաններն անցել եք»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին (video) Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները Ռուսաստանում Փաշինյանին ասել են՝ «ողորմելի վիճակդ փրկություն չունի»․ Դավիթ Ջամալյան (video) Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը Պետությունը ընդունել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել հակասահմանադրական արարք․ Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am