«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Սերժիկը և իր ոստիկանապետական հրոսակախումբը շատ լավ գիտակցում են, որ Ալեք Ենիգոմշյանի և Հիմնադիր խորհրդարանի անդամների, Ժառանգության կուսակցության և «Ոտքի Հայաստան» շարժման քաղաքական ղեկավարության ձերբակալված անդամների ազատումը հանգեցնելու է զանգվածային բողոքի ցույցերի վերսկսման և փոխելու է քաղաքական իրավիճակը Հայաստանում, ուստի փորձում է գնալ բռնությունների և զանգվածային ապօրինությունների ճանապարհով՝ վերածելով Հայաստանը դասական բռնապետության: Սակայն Հայաստանը չունի դրա ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական ռեսուրսը, որի վկայությունն է ռեժիմի ՝ Դիմադրական շարժման ընդհատակ անցնելուն խանգարելու անկարողությունը… Իսկ Արցախի հարցի հետ կապված արտաքին քաղաքական առաջիկա ճնշումներն ուղղակի ներսից պայթեցնելու են ներկայիս վարչախումբը… Կորչի ատելի բռնակալությունը, Կեցցե Սասնա Ծռերի շարժումը»:
