«Ժողովուրդ». Ցուցակները մաքրելուց խուսափելու ձևը գտել են

««ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձևը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին։ Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը։ ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մանի սեպտեմբերի 1-ից հետո։ Բայց մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերածծ և նեոդրած պետք է լինի։ Սա կարևոր է այն իմաստով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները փաստացի «կմաքրվեն», քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները։   Սկզբում կասկածներ կային, որ այս նպատակի համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հնարավոր չի լինի հայթայթել, քանի որ ՀՀ կառավարությունը հայտարարել Էր, թե դրանից միայն 3 մլն եվրոն է հնարավոր պետբյուջեից հատկացնել։ Սակայն հետագայում հայտնի դարձավ որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, խոստացել են հատկացնել անհրաժեշտ գումարը։ Մնում Է արդեն իշխանության ցանկությունը։ Սակայն այժմ Էլ ՀՀ կառավարությունը կարծես այլ պատճառ Է գտել, որպեսզի նոր համակարգը չներդնի։   «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1 –2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից։ Ու եթե նույնականացման քարտի տրամադրման համար անհրաժեշտ մատնահետքերի թիվը, որ պետք Է, ըստ նոր կարգի, վերցվի բոլոր 10 մատներից, չնվազեցվի՝ թողնելով գործող 2 մատներից վերցվելիք տարբերակը, ապա ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա «օբյեկտիվ» պատճառներով հրաժարվել նոր համակարգը ներդնելուց։ ՉԷ՞ որ հենց մասնագետներն իրենք են ասում, որ 10 մատներից մատնահետք վերցնելու պայմաններում 1 –2 ամսում չեն կարողանա համակարգ ներդնել։ Ահա, այսպես կկանգնենք հին, մահացածներով հարուստ ընտրացուցակների փաստի առջև»,–գրում է թերթը։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան «Նիկո՛լ, բերանդ սկոտչի, քեզ տխուր վերջաբան է սպասվում…»․ Հայկ Նահապետյան (video) 6 զոհվածներից երկուսը երեխաներ են. վիրավոր երեխաների վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Մահացել է ևս մեկ քաղաքացի․ մանրամասներ ողբերգական վթարից Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները․ Խամենեի Ինչ գործով են զբաղվելու Իշխան Սաղաթելյանը և Ագնեսա Խամոյանը «Անմահ գունդ» ակցիան 2026 թվականին կանցկացվի նաև առցանց ձևաչափով Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր #ՈՒՂԻՂ․ Հենց երեկ Նիկոլը խաբել է․ ինչ է իրականում սպասվում հունիսին․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հայտարարություն Ռուսներն ու ուկրաինացիները գերիների փոխանակում են անելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց Բաքվում դեռ կան գերիներ, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն.Արարատ Միրզոյան Էրիկ Իսրայելյանը Սերժ Սարգսյանի նկարով Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների «Անդո՛ն, չփորձվես լակոտիդ բարձրակարգ ներկայացնել»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Արտակարգ․ Եփված մսի ոսկորների միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մի թարմ զավեշտ․ Սեփական ամբիցիաների համար քաղաքացու հիմնարար իրավունքը «խաղալիք» դարձնելը հակաբարոյականություն է «Դուք ձեր սահմաններն անցել եք»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքն՝ ուղղված դատավորին (video) Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները Ռուսաստանում Փաշինյանին ասել են՝ «ողորմելի վիճակդ փրկություն չունի»․ Դավիթ Ջամալյան (video) Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am