Համագործակցությունը կտարածվի նաև գիտության ոլորտի վրա
Սիրիայի հարցով Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը դրական է: Այս մասին օգոստոսի 8-ին Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու առաջնորդների վճռականությունն ու կամքը, վերջին երկու տարիներին դրական տեմպով են զարգացել: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ հաագործակցությունն ու խորհրդակցությունները վերջին տարիներին ընթանում են իրանական միջուկային խնդրի լուծման ուղիով»,- ասել է նա: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռոուհանին նշել է, որ այդ «համագործակցությունը կարող է տարածվել երկրների միջեւ հիմնարար համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման, կապիտալի ներդրման, մաքսային ոլորտում համագործակցության, «կանաչ» միջանցքի ստեղծման, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա»:
