Մոսկվայում հարձակվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Սուրեն Քալաչյանի վրա
Օգոստոսի 7-ի երեկոյան հարձակում են գործել քիքբոքսինգի աշխարհի երկակի չեմպիոն Սուրեն Քալաչյանի վրա: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հարձակման արդյունքում Սուրեն Քաչալյանը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք և դանակահարվել է մեջքից: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսարևելյան մասում` Սոլովինայա Ռոշչա փողոցում: Հարձակման պահին մարզիկը և նրա հարազատները գտնվելիս են եղել Քալաչյանի տան մոտ գտնվող մեքենայում: Ըստ հարձակման փաստի, Մոսկվայի իրավապահ մարմինները կատարում են նախաքննություն: Սուրեն Քաչալյանը ծնունդով Գյումրուց է, պրոֆեսիոնալ քիքբոքսինգի աշխարհի երկակի չեմպիոն է «WTKL» և «WTKО» վարկածներով, Ռուսաստանի բոքսի և քիքբոքսինգի չեմպիոն է, նվաճել է Ֆրանսիայի գավաթը` գերծանրքաշային բոքսում:
