Հռչակագիրն ընդունվեց
Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով օգոստոսի 8-ին հռչակագիր են ընդունել: Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով օգոստոսի 8-ին հռչակագիր են ընդունել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սա երեք երկրների ղեկավարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է, բայց Մոսկվայում «նման ձեւաչափի պահանջվածությունը միանգամայն ակնհայտ» են համարում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երեք երկրները «բախվում են նմանատիպ խնդիրների» տնտեսության, անվտանգության, ահաբեկչությանը դիմակայելու հարցերում: Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջարկել է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափով հաջորդ հանդիպումն Իրանում անցկացնել: «Նման միջոցառումները, որ ձեռնարկվում են մեր պետությունների կողմից, երկխոսության շրջանակ են ստեղծում՝ ուղղված նաեւ երեք երկրների տարածաշրջանային համագործակցությանը: Պատիվ ունեմ առաջարկելու պետությունների ղեկավարների եւ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,- ասել է Ռոուհանին:
