Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային և երկուստեք ընդունելի լուծում գտնեն. ՌԴ նախագահ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային և երկուստեք ընդունելի լուծում գտնեն: «Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իրոք խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ՝ որքան սուր է այդ հարցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը այնպիսի լուծում գտնեն, որը կլինի փոխզիջումային, բայց երկուստեք ընդունելի»,-ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը: Պուտինը հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին ի շահ այսօրվա և ապագա սերունդների»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
