Պետք է շնորհակալ լինենք Ադրբեջանի նախագահին. Պուտին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ժամանակ հիշատակել է Թեհրանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Պուտինն ընդգծել է բոլոր ոլորտներում ռուս-իրանական հարաբերություններում առաջընթացի գրանցումը. «Այդ ընթացքում մենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում հաղթահարել ենք ոչ փոքր ճանապարհ, մեր բարեկամական հարաբերությունները ամրապնդվում են, դրանք կրում են բազմապլանային բնույթ: Դա վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին, քաղաքական շփումներին, մարդասիրական ոլորտին: Մենք պետք է շնորհակալ լինենք Ադրբեջանի նախագահին՝ Իլհամ Ալիևին, որ նա կազմակերպել է այս հանդիպումը, որը մեզ հնարավորություն է տալիս նաև եռակողմ ձևաչափով խոսել տարածաշրջանի իրավիճակի մասին»: Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի այցը Թեհրան շատ արդյունավետ էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև դրական է համարել միջուկային համաձայնագրի ձեռք բերման հարցում Ռուսաստանի դերակատարությունը. «Մենք երբեք չենք մոռանա Ձեր անձնական դերն այդ համաձայնագրի իրագործման հարցում: Մեզ մեծապես ուրախացնում է այն, որ մենք դիտարկում ենք ապրանքաշրջանառության աճն ու երկկողմ հարաբերությունները: Այսօր լավ հնարավորություն է, որ մենք առաջին անգամ խորհրդակցենք երեքով, որ առաջին անգամ հանդիպում են Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները»:
