Առաջարկներ՝ Ալիևի համար
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են ուղիներ գտնել` ավելացնելու առևտրաշրջանառությունը, որի ծավալները դոլարային արտահայտությամբ նվազել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ նախագահի խոսքով` առևտրաշրջանառության կրճատման պատճառների թվում են համաշխարհային և Ռուսաստանի տնտեսություններում առկա ճգնաժամային երևույթները, արտահանման ապրանքների գնանկումը, փոխարժեքների միջև տարբերությունը: «Եվ շատ տեղին է այսօր այդ մասին խոսելը, այդ հարցերի որոշումների ուղիները որոնելը»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար լավ բազա է ստեղծվել: «Ֆիզիկական ծավալները մենք, այնուամենայնիվ, պահպանում ենք, իհարկե, ունենք հեռանկարային լավ նախագծեր, ընդ որում, ոչ միայն էներգետիկայի, այլև այլ ոլորտներում»,- ասել է Պուտինը: Նա ասել է, որ գրեթե 600 ռուսական ընկերություն է աշխատում Ադրբեջանում, իսկ ուղղակի ներդրումները կազմում են 1,5 մլրդ դոլար:
