Կցանկանայի հատուկ ընդգծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը. Ալիև
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անձամբ ակտիվորեն մասնակցելու համար: «Կցանկանայի հատուկ ընդգծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը: Հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը նվիրված է եղել այդ խնդրին: Ես շնորհակալ եմ Ձեզ՝ այդ գործընթացին անձնական ակտիվ մասնակցության համար»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնավոր հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերություններին, որոնք վաղուց դուրս են եկել ռազմավարական գործընկերության մակարդակ և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
