Իմ դեմ ուղղված մեղադրնքների հիմնավորումներն անհեթեթություններ են. Ա. Ենիգոմշյան
Այսօր մամուլի ասուլիս է հրավիրել Ալեք Ենիգոմշյանը: Վերջինիս խոսքով՝ քանի որ իր դեմ ուղղված մեղադրանքներն անօրինական էին, կա՛մ պետք է հիմնավորվեին, կա՛մ դատախազի այսօրվա որոշումը պետք է կայացվեր: «Իմ պաշտպանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել և իմ ազատ արձակումը կապված է այդ բողոքների և այդ ընթացակարգային որոշումների անհիմն լինելու հետ», – նշեց Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը մանրամասնեց, որ մեղադրանքով երեք հիմնավորում է ներկայացվել՝ կայուն կապի պահպանում Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ, երկրորդը՝ ընթացող խաղաղ հանգուցալուծման բանակցությունների մասին տեղեկացում ՊՊԾ գնդում գտնվողներին, երրորդ՝ անկարգությունների հրահրում, ինչպես նաև ոստիկանության շղթան ճեղքելու և մարդկանց ՊՊԾ գունդ ուղղելու փորձ: Ենիգոմշյանի խոսքով՝ երեք հիմնավորումներն էլ անհեթեթություններ են, որովհետև օբյեկտիվ տեղեկություններ փոխանցելու համար պետք է տարածքի քարտեզն իմանար, ասեր՝ որ փողոցից են մոտենում ոստիկանները, ինչն իր պարագայում հասկանալի է, որ լրիվ անհեթեթություն է և այդ պատճառով ծիծաղելի է: Բանակցությունների մասով տեղեկություններ փոխանցելը, նրա խոսքով, ևս անհեթեթություն է, որովհետև առաջին շաբաթվա ընթացքում ինքը բանագնացն էր, ինչը նշաանկում է, որ իր այդ գործառույթն ընդունելի էր պատկան մարմինների, «Սասնա ծռեր»- ի ու Ժիրայր Սեֆիլյանի կողմից: «Ինձ մեղադրում են մի բանի մեջ, որում պաշտոնապես ընդգրկված եմ», – ընդգծեց Ենիգոմշյանը:
