Թալանել են Պորտուգալիայի կրթության նախարարին. լուսանկար
Պորտուգալիայի կրթության նախարար Տիագո Բրանդաո Ռոդրիգեսին թալանել են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներից մեկում, հաղորդում է mirror.co.uk- ն:
Նախարարը Պորտուգալիայի պատվիրակության հետ Բրազիլիա է ժամանել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի համար: Տիագո Բրանդաո Ռոդրիգեսի խոսքով՝ նա վախեցել է հարձակման պահին, սակայն բնակիչներն օգնության են հասել նրան: Նախարարը պատմել է, որ արդեն չորրորդ անգամ է Ռիոյում եւ միշտ անվտանգ է զգացել այդ քաղաքում:
