Ահաբեկչական խումբ է բացահայտվել
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են տասնյակ անդամներ ունեցող ահաբեկչական խմբի բացահայտման մասին:Reuters-ը հայտնում է, որ Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ խումբը, որը գլխավորում է «Իսլամական պետությանը» հարող ինդոնեզացի Բահրուն Նաիմը, անդամներին հավաքագրել է ինտերնետի միջոցով: Ինչպես նշվում է՝ ահաբեկիչները գործողությունը մշակել են 2 տարվա ընթացքում եւ կազմակերպությունը տասնյակ անդամներ ունի: Ոստիկանությունը ձերբակալվածներից պայթուցիկի արտադրության վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ զենք է առգրավել:
