«Ես դա չեմ կարող կուլ տալ».Թամարա Հովհաննիսյան.տեսանյութ
«Այս երկրում չի գործում ոչ մի պետական օղակ, այս երկրում գործում է մի մարդու կամք, նույնիսկ քմահաճույք, պետության բոլոր թելերը գտնվում են իր ձեռքում և նա խամաճիկների պես խաղացնում է ոստիկանությանը, բանակը, ինձ համար տարօրինակ են այն կոչերը, թե ոստիկանապետին պետք է հեռացնել, ոստիկանապետն էլ ինքը, արդարադատության ամբողջ սիստեմն էլ է ինքը, բանակն էլ է ինքը: Այնպես, ինչպես ինքը անհոգ կարող է հայտարարել, թե անպետք հողեր էին, ես չեմ կարող դա կուլ տալ հեշտությամբ, նախ հայրենի հողեր էին և հետո անպետք հողերի համար 100-ից ավելի զինվորներ զոհվեցին, ես դա չեմ կարող կուլ տալ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը: Բանախոսը հայտնեց՝ «Սասնա Ծռեր»-ի տղաներից, մասնավորապես Պավլիկ Մանուկյանին է ճանաչում, Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին,ովքեր կերտել են իրենց կերպարը՝ որպես առաքինի և հայրենասեր մարդու: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
