«Հայաստանը և Ադրբեջանն այնքան զենք ունեն,որ կարող են միմյանց ոչնչացնել».քաղաքագետ.տեսանյութ
«Բանակցություններում միջնորդ գերտերությունները, կարծես թե, այնքան էլ շահագրգռված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ: Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Ղարաբաղը չեն ուզում հանձնել Ադրբեջանին, բայց չեն էլ ուզում անկախ պետության կարգավիճակ տալ Ղարաբաղին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Արման Նավասարդյանը:Վերջինիս պնդմամբ, ազատագրված յոթ շրջանները հետ տալը չի կարող լուծում համարվել, իսկ փոխզիջման դեպքում էլ պետք է դրվի Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ տարածքների հարցը, որոնք ղարաբաղյան հողեր են: Բանախոսն անդրադառնալով Վլադիմիր Պուտին հարցազրույցին՝ ընդգծեց, որ վերջինս խոսում է փոխզիջումային տարբերակի մասին: «Պուտինը, կարծես թե, հետդարձ է կատարում Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը 25 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտվեց: Խնդիրը կարծես թե մտած է փակուղի. մտածող մարդիկ գալիս են այն եզրակացության, որ խոսք լինել չի կարող տարածքների հանձման մասին, դա նշանակում է բնաջնջման շեմին կանգնել, դա բոլորին է հայտնի»,- նշեց Նավասարդյանը: Քաղաքագետը հայտնեց,որ Հայաստանը և Ադրբեջանն այնքան զենք ունեն,որ կարող են միմյանց ոչնչացնել,միևնույն ժամանակ ընդգծելով,որ այդ պայքարում հաղթող դուրս կգա Հայաստանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
