«Տարածքը ոչ թե զիջել,այլ փոխանակել է պետք».Արամ Սարգսյան.տեսանյութ
«Պուտինը հայտարարում է, որ բալանսավորված պետք է լինի պետությունների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ու դրանով իսկ հակասություն է լինում, քանի որ սա խոսում է Ալիեւի բանաձեւի մասին, որ պատրաստ եմ Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակ տալ, բայց միայն իմ տարածքում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնալով Բաքվում հրավիրված ՌԴ-Իրան-Ադրբեջան նախագահների հանդիպմանը: Բանախոսի խոսքով՝ պետք է բացառել ԼՂ տարածքների, այսպես կոչված, զիջելու քաղաքականությունը, միակ ընդունելի տարբերակը կարող է լինել փոխզիջումայինը՝ տարածք՝ տարածքի դիմաց: «Եթե ինչ-որ տարածք է զիջվում, ապա դրա փոխարեն ՀՀ-ին պետք է վերադարձվեն օրինակ Շահումյանը, Գետաշենը»,-ընդգծեց պարոն Սարգսյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
