Ճանապարհորդություն՝ 58 օր տեւողությամբ
Միշարժիչային տուրբոպտուտակային TMB700 ինքնաթիռը` երկու հոգուց կազմված անձնակազմով, աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանն է մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թռիչքին նախապատրաստությունը երկու տարի է տեւել: Պլանի համաձայն, ինքնաթիռը մոտ 40 հազար կմ տարածք կհաղթահարի եւ կանցնի ավելի քան 20 երկրով, այդ թվում նաեւ` Ռուսաստանով: Ուղեւորությունը կտևի 58 օր:
