Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին համարում է իր ընկերը
Ռուսաստան կատարելիք իր առաջիկա այցի մասին երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է հետեւյալը. «Դա պատմական այց է լինելու, նոր սկիզբ: Ես հավատացած եմ, որ իմ ընկեր Վլադիմիրի հետ կայանալիք բանակցությունների արդյունքներով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Մեր երկրները միասին շատ բան ունեն անելու»: Էրդողանը Ռուսաստանի նախագահին համարում է իր ընկերը եւ նրան դիմում է անունով՝ Վլադիմիր: «Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ կարգավորել սիրիական ճգնաժամը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
