Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ
Life.ru-ն հայտնում է,որ Պակիստանի Կվետա քաղաքի հոսպիտալում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի,ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի և 20 վիրավորի մասին: Նախնական տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել վերակենդանացման բաժանմունքում, որից հետո անհայտ տղամարդը կրակ է բացել:
