Սիրիայի եւ Աֆղանստանի խնդիրներ,և ոչ միայն .Պուտինի, Ալիեւի ու Ռոհանիի հանդիպման թեմաները
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Հասան Ռոհանին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն եւ կքննարկեն Սիրիայի եւ Աֆղանստանի խնդիրներիը, ահաբեկչության եւ թմրավաճառության դեմ պայքարին, տնտեսական համագործակցության խորացման հարցեր,փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ դա նախագահների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եւ նման ձեւաչափը շատ պահանջված է, քանի որ երեք երկրներն էլ տնտեսության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում բախվում են միանման խնդիրների։
