Մեքսիկայում փոթորիկը խլել է 39 մարդու կյանք
Մեքսիկայում 39 մարդ է զոհվել արևդարձային «էրլ» փոթորիկի պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Պուեբլա նահանգում սողանքների պատճառով մահացել է 28, իսկ Վերարկուս նահանգում 11 մարդ: Աղբյուրը նշում է, որ փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևներով: Առանց էլեկտրականության են մնացել հազարավոր բնակարաններ:
