Նոր էջի սպասելիս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում: Այդ մասին TASS-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտնել է իր Ռուսաստան այցի նախօրեին: «Դա կլինի պատմական այց, նոր սկիզբ: Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցությունները, ես հավատում եմ, երկկողմ համագործակցությունում նոր էջ կբացեն: Մեր երկրները շատ բան ունեն անելու միասին»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ լուծել Սիրիայի խնդիրը:
