Մակեդոնիայում հեղեղի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Անցած գիշեր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հեղեղի հետևանքով առնվազն 15 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերից մի քանիսը խեղդվել է ավտոմեքենաների մեջ։ Ջրհեղեղները քշել են քաղաքի օղակաձև ճանապարհի որոշ մասեր՝ ավտոմեքենաները տանելով մոտակա դաշտեր։ Ըստ վերջին տվյալների՝ փոթորկի ժամանակ մայրաքաղաքում 9,3 սմ անձրև է տեղացել։
«Սա աղետ է։ Մեզ հետ նման բան երբեք չի եղել»,- ասել է Սկոպյեի քաղաքապետ Կովե Տրայանովսկին։

