Վրաստանի Ուշբա լեռը բարձրանալիս կորած 4 ալպինիստները զոհվել են
Վրաստանի Ուշբա լեռը բարձրանալիս կորած 4 ալպինիստները զոհվել են: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության գործակալության մամուլի ծառայությանը: Հաղորդվում է, որ նրանց մարմինները լուսադեմին են հայտնաբերվել: Հաղորդագրությունն այն մասին, որ զբոսաշրջիկներ են անհետացել, ստացվել էր օգոստոսի 5-ին, ինչից հետո սկսվել էին որոնողա-փրկարարական աշխատանքները: Զոհերի մարմինները դեռ չեն նույնականացվել:
