Թուրքիայում հեղաշրջման փորձից տուժած 117 մարդ դեռ հիվանդանոցներում են
Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդագը նոր տեղեկություններ է հրապարակել երկրում հեղաշրջման փորձից տուժած անձանց վերաբերյալ՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Էրզրումում լրագրողների հետ զրույցում նախարարը տեղեկացրել է, որ ներկա պահին հիվանդանոցներում են դեռ 117 վիրավորներ: Նա նշել է, որ վիրավորների հիմնական մասը Անկարայի բնակիչներ են: «Նրանք բոլորը մեր վետերաններն են»,- ասել է նա ապստամբների ձեռքով սպանված ոստիկան Մուրատ Էլիքի ընտանիքին այցելության ժամանակ:
