Հայրը 4-ամյա աղջկան ամուսնության է տվել այծի եւ մեկ պարկ բրինձի փոխարեն
Աֆղանստանում հայրն ամուսնության է տվել 4-ամյա դստերը, գրում է Lenta-ն:Աղջիկն ամուսնության է տրվել 55-ամյա Սեյեդ Աբդուլքարիմին, եւ փոխարենը նրա հայրը ստացել այծ, մեկ պարկ բրինձ, թեյ, շաքար եւ արեւածաղկի ձեթ: Իրավապահների ուշադրությունը 4-ամյա աղջկա ճակատագրի վրա գրավվել է լրագրող Ֆավադ Ահմադիի շնորհիվ, ով բազմիցս ահազանգել է Աֆղանստանում ապօրինի ամուսնությունների խնդրի մասին:
