Իրանական պատվիրակությունը մեկնել է Լատինական Ամերիկա
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շրջագայության է մեկնել Լատինական Ամերիկայի երկրներ, որը տեւելու է օգոստոսի 21-ից 27-ը, հաղորդում է РИА-ն: Նախատեսվում է, որ իրանական կողմը Կուբայում, Նիկարագուայում, Էկվադորում, Չիլիում եւ Բոլիվիայում ձեռք է բերելու գործարար համագործակցության պայմանավորվածություններ, մասնավորապես` նավթի արդյունահանման եւ վերամշակման եւ նավային բեռնափոխադրումների ոլորտներում:
