Ռադարներից անհետացած Air Algerie-ի ինքնաթիռը վերադարձել է Ալժիրի օդանավակայան
Ալժիրից Մարսել ավիաչվերթ իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրաբար վերադարձել է այն օդանավակայանը, որտեղից դուրս է եկել: «Ինքնաթիռը թռիչքից հետո կես ժամ անց անհետացել է Միջերկրական ծովից 7 հազար մետր բարձրության վրա, սակայն կես ժամ առաջ տեխնիկական խնդիրների պատճառով այն վերադարձել է Ալժիրի միջազգային օդանավակայան»,- ասել է նա: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադարներից անհետացել է Air Algerie ավիաընկերության AH1020 չվերթի մարդատար ինքնաթիռը:
